![]() |
«ԻՆՏԵՐԴԵԿՈ» ճարտարապետական արվեստանոց (գործում է 1989թ.) ղեկավար` Էդուարդ Կարսյան
ք. Երևան, Սարյան 40 հեռ.՝ +(374 10) 53 48 25, +(374 91) 40 07 34 |
Էդվարդ Կարսյանը ծնվել է 1942 թ. Երևանում: 1967 թ. ավարտել է Մոսկվայի Ստրոգանովի անվան գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիան` ստանալով մոնումենտալ-դեկորատիվ նկարիչի դիպլոմ: Հեղինակ է բազմաթիվ հասարակական շինությունների ինտերիերների ձևավորման և դեկորատիվ-մոնումենտալ աշխատանքների: Դրանցից են` ԽՍՀՄ դեսպանատունը Բելգրադում (1969), Մշակույթի տունը Ուֆայում (1973), Սպորտային համալիրը Տուլայում (1975), Երևանի մանկական հիվանդանոցի կոնֆերանսի դահլիճը (1985), Երևանի հանրապետական հիվանդանոցի ճակատամասի ձևավորումը (1986), Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ինտերիերը (1997): Պարբերաբար այցելել է ԱՄՆ և աշխատել այնտեղ, 1992-1996 թթ. կատարել է մի շարք դեկորատիվ ձևավորման աշխատանքներ:
1997-2006 թթ. Էդվարդ Կարսյանը նախագծել և իրականացրել է մի շարք ռեստորանային և զվարճանքի համալիրների ձևավորման աշխատանքներ Հայաստանում, որոնցից են` «Մարկո Պոլո», «Արկադա» ռեստորանային համալիրները, «Շերլոկ Հոլմս» և «Կիլիկիա» բար-ռեստորանները, «Սայաթ Նովա» համալիրը, «Ջրաշխարհ» ռեստորանը, «Սամուրայ» Սուշի բարը:
Էդվարդ Կարսյանը զբաղվում է նաև գեղանկարով և գրաֆիկայով: Մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների: Նրա աշխատանքները տեղ են գտել անհատական և պետական հավաքածուներում:
1971 թ.-ից Հայաստանի Ճարտարապետների միության, 1979-ից` Հայաստանի Նկարիչների միության անդամ է: 1986 թ.-ից զբաղվում է նաև արծնանկարչությամբ և Արծնանկարիչների միջազգային ընկերության (Հունգարիա) անդամ է:
© 2012 ԱՐԽԻՎ: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Դիզայնը և ծրագրավորումը` "Yweb":