«ՀԱՐԳ» ճարտարապետական ընկերություն

(գործում է 1991թ.)

տնօրեն` Գագիկ Հարությունյան

 

ք. Երևան, Դեմիրճյան 29/4ա

հեռ.՝ +(374 10) 56 77 64, +(374 91) 41 29 31

harg@mail.ru

Գագիկ Հարությունյանի ղեկավարած «Հարգ» ճարտարապետական արվեստանոցը հիմնադրվել է 1991թ.: Բազմազան է «Հարգ»-ի գործունեության ոլորտը` մենատներ, բազմահարկ բնակելի շենքեր ու բնակելի թաղամասեր, առողջարաններ, հանգստ, եկեղեցիներ, ուսումնական ու վարչական շենքեր, առողջապահության, առևտրի, կենցաղային բնագավառի օբյեկտներ: «Հարգ»-ի կոլեկտիվը հասցնում է հաջողությամբ մասնակցել տարբեր ճարտարապետական միջազգային մրցույթների: Գագիկ Հարությունյանը ներկայացրել է արվեստանոցի գործունեությունը Լոնդոնի 2006թ. և Սինգապուրի 2007թ. գիտաժողովներում: 2008թ. Հուլիսին Մադրիդում կայացած կոնգրեսում B.I.D. (Business Initiative Directions) կազմակերպության ընտրական կոմիտեն «Որակյալ բիզնեսի խթանման» ծրագրի շրջանակներում World Quality Commitement International Star Award մրցույթի միջազգային մրցանակի Ոսկե անվանակարգում պարգևատրման է արժանացել «Հարգ» ճարտարապետական արվեստանոցը:

 

«Հարգ» ճարտարապետական արվեստանոցում կարևորում են աշխատանքը պատվիրատուի հետ, սկսած նախագծային առաջադրանքի ձևաորման , ոճի ընտրության փուլից մինչև շինարարության ավարտը և ինտերիերի ձևաորումը: