![]() |
![]() |
«ԿԼԱՍԻԿ ԱԴ» ճարտարապետական արվեստանոց (գործում է 2004թ.) ղեկավար՝ Կարեն Հարությունյան աշխատակազմ` Վարդան Հարությունյան, Սամվել Դանիելյան, Վարուժան Ավդալյան, Աշոտ Հարությունյան, Տիգրան Դանիելյան, Արթուր Կնյազյան
ք. Երևան, Գյուլբենկյան 27, 1/1 հեռ.՝ +(374 10) 22 94 11, +(374 91) 42 24 53 www.classic.am |
"Classic AD" LLC դինամիկ զարգացող ճարտարապետական արվեստանոց է, որը շնորհիվ բարձր որակավորում ունեցող մասնագետների հնարավորություն ունի իրականացնել ամենաբարդ ճարտարապետական և ճարտարագիտական մտահաղացումներ:
Արվեստանոցը հիմնադրվել է 2004թ. և հանդիսանում է 1988 թվականից գործող "ԿԱՆՈՆ" նախագծային արվեստանոցի իրավահաջորդը:
Այդ տարիների ընթացքում արվեստանոցը իրականացրել է բազմաթիվ բնակելի տների, հասարակական կառույցների և քաղաքաշինական նախագծեր ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ նրանից դուրս:
"Classic AD" LLC քաջ հայտնի է մասնագիտական շրջանակներում "Դասականը մեր կյանքում" կարգախոսով և իր ուրույն ստեղծագործական դեմքով:
Մեր աշխատանքի գլխավոր սկզբունքն է` ստեղծագործական բացառիկ և անհատական մոտեցում ցանկացած նախագծին:
ՀՀ Քաղաքաշինության նախարարության "Տարվա լավագույն նախագիծ և կառույց" ամենամյա մրցանակաբաշխության 2007 և 2008թթ. մրցանակակիր է:
Գործունեության ոլորտները
"Classic AD" LLC ճարտարապետական արվեստանոցը իր պատվիրատուներին առաջարկում է նախագծային փաստաթղթերի ամբողջական փաթեթ` ներառելով ճարտարագիտական բոլոր բաժինները, ներքոհիշյալ ծառայությունների համար
Էսքիզային նախագծերի մշակում, ցուցադրական նյութերի պատրաստում
Շենքերի և շինությունների ճարտարապետական և ճարտարագիտական հետազոտում
Քաղաքաշինական նախագծում
Բազմահարկ, բազմաֆունկցիոնալ և անհատական ցածրահարկ բնակելի տների համալիր նախագծում
Հասարակական նշանակության շենքերի և շինությունների համալիր նախագծում
Արդյունաբերական նշանակության շենքերի և շինությունների նախագծում
Շենքերի և շինությունների վերակառուցում
Տարածքների բարեկարգում, փոքր ճարտարապետական ձևերի մշակում
Բոլոր տեսակի կառույցների ինտերյերների ձևավորում
Հեղինակային հսկողություն մինչև կառույցի ավարտը
Ճարտարապետական և շինարարական ոլորտի խորհրդատվություն
Մենք մեծ ուշադրությամբ ենք վերաբերվում պատվիրատուների մտահաղացումներին` աշխատանքների իրականացման ողջ ընթացքում: Միաժամանակ մեր հիմնական խնդիրն է պատվիրատուին հասանելի դարձնել քաղաքաշինական, ճարտարապետական, ծավալատարածական հորինվածքի հիմնական միտքը, ճարտարագիտական լուծումների նպատակահարմարությունը, նոր նյութերի և տեխնոլոգիաների կիրառումը:
Նախագծային աշխատանքները իրականացվում են ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից համակարգչային ծրագրերի, 3D մոդելավորման և մակետավորման միջոցով:
© 2012 ԱՐԽԻՎ: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Դիզայնը և ծրագրավորումը` "Yweb":