ՎԱՀԱՆԴՈՒԽՏ ԵՐԵՂՅԱՆ 

 

ք. Երևան, Չարենցի 1

հեռ.՝  +(374 10) 52 24 15, +(374 99) 99 91 27 

vanachan13@gmail.com

Ծնվել է 1945 թ. Երևանում:

1969 թ., ավարտելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել է ճարտարապետի որակավորում:

Դստեր և որդու ծնունդից հետո` 1974 թ., աշխատանքային և ստեղծագործական ուղի է անցել նախկինում «Հայպետնախագիծ», իսկ այժմ` «Հայնախագիծ» ընկերությունում` սկզբում որպես ճարտարապետ, ներկայումս` նախագծի գլխավոր ճարտարապետ: Հայաստանի ճարտարապետների միության անդամ է 1979 թ.-ից:

Կատարել է մի շարք անհատական նախագծեր, վերակառուցումներ, կառուցապատման գլխավոր հատակագծեր: Ակտիվորեն մասնակցել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգայի մրցույթներին:

Վահանդուխտ Երեղյանի հիմնական նախագծերն են`

-առողջարան Գագրայում (համահեղինակ, 1975),

-ավտոկայանատեղի 150 մեքենաների համար Կիրովականում (1984),

-Բաղրամյան քաղաքի կառուցապատում (համահեղինակ, 1986),

-Բաղրամյանի թիվ 2 միկրոշրջան (1987),

-կառուցապատման գլխավոր հատակագիծ թիվթիվ 4 և 5 միկրոշրջանների համար, քաղաք Աբովյան (1979-2000),

-Վանաձորի թիվ 1 դպրոցի և սպորտային բլոկի վերակառուցում և իրականացում (1999-2004),

-ՀՀ ՊՆ վարչակառավարման համալիր գլխավոր հատակագիծ, կառույցներ և փոքր ճարտարապետակն ձևեր (2000):

Երիտասարդ ճարտարապետների համամիութենական ստուգատեսում (Մոսկվա, 1980) 2-րդ կարգի մրցանակի են արժանացել`

-ստորգետնյա բազմահարկ ավտոկանգառ 2000 մեքենայի համար Աբովյան քաղաքում (1980),

-օդակայան 100 ուղևորի համար Գորիսում:

Մրցութային նախագծեր են նաև`

-Գաստրոլային թատրոնի նախագիծը (ք. Ստոկհոլմ, 1983),

-ՀՀ շքանշանների և մեդալների ստեղծման մրցույթ (1994),

-ՀՀ Ազգային ժողովի համալիրի մրցութային նախագիծ (ընտրվել է 5 լավագույն աշխատանքների շարքում` արժանանլով խրախուսական մրցանակի, 1996),

-«Երևանի պատմության թանգարան» դիպլոմային նախագիծ (Մոսկվայում արժանացել է 2-րդ կարգի մրցանակի և  հեղինակին բերել դափնեկրի կոչում, 1969):

Վահանդուխտ Երեղյանը 2006 թ.-ից դասավանդում է Մաշտոցի անվան համալսարանում: Ակտիվորեն մասնակցել է նաև ցուցահանդեսների և հասարակական միջոցաոռւմների: